Ամերիկյան Mac and Cheese-ի պատրաստման ամենապարզ բաղադրատոմսը
Advertisement 1000 x 90

Ամերիկյան Mac and Cheese-ի պատրաստման ամենապարզ բաղադրատոմսը

Բաղադրիչներ

  1. Շվեյցարական պանիր – 100 գ
  2. Միջին փափկության պանիր – 100
  3. Մակարոն – 2 բաժակ
  4. Կաթ – 2 բաժակ
  5. Սոխ – 1/4 հատ
  6. Կարագ – 4 ճ/գ
  7. Ալյուր – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

  1. Ջեռոցը տաքացնել մինչև 170 աստիճան: Մակարոնը եփել: Կարագը հալեցնել կրակի վրա, ավելացնել ալյուրը և խառնել, մինչև ոսկեգույն դառնալը: Հետևել, որպեսզի գնդիկներ չմնան: Լցնել կաթը, խառնել, հասցնել եռման: Սոուսը պատրաստ է: Պատրաստի մակարոնը կիսել: Մի մասը տեղադրել յուղապատ տապակի մեջ:
  2. Մակարոնի վրա ավելացնել պանիրը, մանր կտրատված սոխը, աղը և պղպեղը: Ավելացնել մնացած մակարոնը, նորից ավելացնել սոխ և պանիր, աղ և պղպեղ ցանել: Վրան լցնել նախապես պատրաստված սոուսը: Mac and Cheese-ը ծածկել թղթով և դնել ջեռոցը 25 րոպե: Մատուցել տաք վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը