Քիմ Քարդաշյանը մի լավ զվարճացել է Dolce & Gabbana-ի հագուստով աստիճաններով բարձրանալիս։ Պարզվել է, որ Dolce & Gabbana-ի նեղ զգեստն ու աստիճաններն անհամատեղելի են։
Քարդաշյանը դժվարությամբ է տեղաշարժվել միլանյան նորաձեւության շաբաթվա ընթացքում։ Այս ամենը երեւում է տեսանյութում, որը հրապարակվել է հայտնի վարսահարդար Քրիս Էփլթոնն իր Instagram-յան էջի Stories բաժնում:
«Երկրորդ ռաունդ»,- ժպտալով ասում է 42-ամյա աստղը՝ բռնվելով բազրիքից եւ թեքված բարձրանալով աստիճանները։ «Այո, դու կարող ես դա անել», – ծիծաղելով պատասխանում է Էփլթոնը։