Burberry-ն մոդելներին թողել է դաշտում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Burberry-ն մոդելներին թողել է դաշտում

Burberry բրիտանական նորաձևության տունը թողարկել է 10 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որը ներկայացնում է հագուստի նոր փետրվարյան հավաքածուն: Հոլովակը հրապարակված է YouTube-ում: Իրերը կցուցադրեն Նորաձևության շաբաթի շրջանակներում, որը Լոնդոնում անցկացվելու է փետրվարի վերջին:

Նկարահանումներին մասնակցել են Էմբեր Ուիթքոմբը և Թոմ Ֆուլը: Ըստ սյուժեի, նրանք զբոսնում են ամայի դաշտում՝ միագույն հասարակ շորերով՝ թիկնոց, սվիտեր, շալվար և կանացի բլուզ:

Burberry-ն բրիտանական հնագույն բրենդներից մեկն է, որը մասնագիտանում է լյուքս դասի հագուստի, աքսեսուարների և պարֆյումերիայի արտադրության բնագավառում: Ընկերությունը հիմնադրվել է 1856 թվականին: