Սուրբ Վալենտինի տոնը մոտենում է: Ու չնայած հիմա ավելի շատ անհանգստացած եք նվերի ընտրության կապակցությամբ, խորհուրդ ենք տալիս կենտրոնանալ մեկ այլ ևս շատ կարևոր կողմի վրա. օրվա հանդերձանք: Համաձայնեք, որ հատուկ մտածված արտաքինը շատ ավելի մեծ նվեր կլինի սիրելիի համար:
Փոքրիկ սև զգեստը դեռ ոչ ոք չի չեղարկել, բայց այս տոնը ավելի առատ տարբերակների հնարաորություն է տալիս: Կարմիր գույնն էլ իհարկե շատ սիմվոլիկ և նախընտրելի գույն է, սակայն պետք չէ մտածել միայն այդ ուղղությամբ: Կարևորը տոնի տրամադրությանը համապատասխան, սովորականից ավելի յուրահատուկ լինելն է, իսկ ինչ գույն ու ձևվածք կընտրեք՝ արդեն երկրորդական է: Կարևորը սիրելին միանգամից նկատի, որ գեղեցկացել եք միայն և միայն նրա համար, կարևորը տեսնի, որ այդ օրվա լուքը նվիրված է ՆՐԱՆ:
Եվ ահա մի քանի միանգամայն տարբեր ոճային ու գունային տարբերակ, որոնցից մեկն էլ հնարավոր է հենց այն է, ինչ հարկավոր է:
Ամբողջությամբ՝ week.am