Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 48,7 միլիոն դոլարի հիփոթեք է վերցրել՝ Մալիբուում 70,4 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն գնելու համար։
Ըստ US Sun-ի հրապարակած փաստաթղթերի՝ աստղը վարկ է վերցրել BNY Mellon ներդրումային բանկից, որն առաջարկում է հարմարեցված մեգա-հիփոթեքային վարկեր գերհարուստ հաճախորդներին:
Հայտնի չէ, թե ինչ պայմաններով է տրվել վարկը, սակայն վաճառքից հետո մեկ շաբաթվա ընթացքում 30 տարի ժամկետով հաստատագրված հիփոթեքի հանրապետական միջին տոկոսադրույքը կազմել է 5,56%:
Այսպիսով, հիփոթեքի ամսական վճարումները պետք է լինեն ավելի քան 278,000 ԱՄՆ դոլար, նույնիսկ մինչեւ հարկերը եւ ապահովագրությունը, չնայած այլ պայմանների դեպքում գումարը կարող է շատ ավելի բարձր կամ ցածր լինել:
Նշվում է, որ սուպերմոդել Սինդի Քրոուֆորդին եւ նրա ամուսնուն պատկանող ապշեցուցիչ տունն ունի ավելի քան 7000 քառակուսի ֆունտ մակերես:
Ժայռի գագաթին գտնվող առանձնատունը Քարդաշյանի նախկին ամուսնու՝ 45-ամյա Քանյե Ուեսթի տնից մոտ 14 մղոն հեռավորության վրա է, որը վերջերս գնվել է 57 միլիոն դոլարով: