Նույնիսկ չգիտեմ ինչը հատուկ ընդգծեմ Անահիտ Սիմոնյանի գեղեցիկ նոր ֆոտոշարքը (լուսանկարիչ՝ Տուշո Բարսեղյան), թե նրա ստեղծած պայուսակների ինքնատիպ նոր հավաքածուն` հայկական մոտիվներով:
Գորգային գործվածքներ, հայկական տարազային տիկնիկներ… հայեցի, տարբերվող և ինչպես ինքս ստուգեցի շատ որակյալ: Մանավանդ տիկնիկներով պայուսակները վստահ եմ նորաոճ հայուհիները և սփյուռքահայերը կգնահատեն ու սիրով կկրեն: