«Սեւազգեստ հայտնիներ» կամ աստղեր, ովքեր նախընտրում են total black համադրությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Սեւազգեստ հայտնիներ» կամ աստղեր, ովքեր նախընտրում են total black համադրությունը

Էլեգանտ, առեղծվածային ու միշտ թրենդի մեջ՝ այս ամենը սեւ գույնի բնորոշումն է: Այս գույնը եզակիներից է, որը համադրելի է մյուս բոլոր երանգների հետ, բայց, արի ու տես, որ վերջին շրջանում այն հաճախ համադրությունների կարիք չունի: Մի ամբողջ look միայն սեւով. այլ կերպ ասած՝ total black (ամբողջովին սեւ):

Այս թրենդը շատ ակտուալ է: Ցանկացած պարագայում, երբ չգիտեք՝ ինչը ինչի հետ կարելի է համադրել, հիշեք՝ սեւը սեւի հետ բավական նորաձեւ է մեր օրերում:

Total black-ի ամենահավատարիմ «երկրպագուհիներից է» հայազգի հեռուտաաստղ Քորթնի Քարդաշյանը: Աշխարհահռչակ հայուհին սիրում է այս երանգի զգեստներ, կոստյումներ, կոշիկներ, ակնոց եւ այլ աքսեսուարներ: Ինչո՞ւ ժամանակ կորցնել այլ գույների շուրջ, եթե սեւը Քորթնիին շատ է սազում:

Հայկական շոուբիզնեսից ամբողջական սեւ համադրության սիրահար է դերասանուհի Արփի Գաբրիելյանը: Միջոցառումներին, ֆոտոշարքերում դերասանուհին միշտ էլեգանտ տեսք ունի իր այս նախընտրությամբ:

Կաշվե թրենչերի թրենդի հետ total black-ը նոր հմայք ստացավ: Սեւ վերարկու ու ակնոցներ՝ թրենդային լուքը պատրաստ է, ինչպես, օրինակ՝ Լիա Զախարյանի մոտ:

Հայկական շոուբիզնեսում սեւ look-երի սիրահարներից են նաեւ դերասանուհիներ Անի Լուպեն ու Մերի Հակոբյանը:

news.am