Budetezdorovy.ru-ն զարմանալի համադրություն է առաջարկում, որը, ըստ կայքի, առողջության համար մի շարք դրական հատկություններ ունի։ Ըմպելիքը պատրաստվում է ձմերուկից և կայենյան պղպեղից։
Ձմերուկը բնական միզամուղ է։ Այն արդյունավետ միջոց է այտուցների դեմ պայքարում, որոնք առաջանում են օրգանիզմում հեղուկի կուտակման հետևանքով։ Այն հարուստ է նաև օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ մի շարք վիտամիններով, այդ թվում՝ A և C։ Վիտամին C-ն հակաօքսիդանտ է, որն ամրացնում է իմունային համակարգը՝ օրգանիզմին օգնելով տարբեր հիվանդությունների և վարակների դեմ պայքարում։ Ձմերուկը նաև լիկոպեն է պարունակում՝ քիմիական նյութ, որը հայտնի է իր օգտակար հատկություններով։ Այն հարուստ է ամինաթթուներով, որոնք կանխարգելում են մկանային ցավերը։
Կայենյան պղպեղն օգնում է լավացնել նյութափոխանակությունը և այրել կալորիաները։ Այն ֆլավոնոիդներ և կարոտինոիդներ է պարունակում, որոնք դրական ազդեցություն են ունենում աչքերի առողջության վրա։ Այն նաև հարուստ է ակտիվ նյութերով, որոնք կարող են թեթևացնել հոդացավերն ու լավացնել հոդերի ֆունկցիան։ Այս պղպեղի օգտագործումը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, նպաստում քրտնարտադրությանը, ինչի արդյունքում օրգանիզմից դուրս են գալիս տոքսինները։
Բաղադրիչներ
- 4 բաժակ թարմ ձմերուկ՝ քառակուսի կտրատած վիճակում
- 1/8 թեյի գդալ կայենյան պղպեղ
- 2 բաժակ ջուր։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև միասեռ զանգված ստանաք։ Ըմպելիքը պատրաստ է օգտագործման։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը