
Հատապտղային պաղպաղակ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
- Սառեցված հատապտուղներ – 500 գ
- Բնական յոգուրտ – 500 մլ
- Շաքարավազ – 5 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Հատապտուղները, յոգուրտը և շաքարավազը հարել բլենդերով: Պետք է ստացվի միասեռ զանգված:
- Այնուհետև լցնել տարաների մեջ և դնել սառցախցիկը:
- Մատուցել՝ զարդարելով թարմ հատապտուղներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը