
Բաղադրիչներ
- Խոզապուխտ – 200 գ
- Շամպինիոն – 300 գ
- Լոլիկ – 300 գ
- Ձու – 3 հատ
- Սոխ – 150 գ
- Մայոնեզ
- Աղ, սև պղպեղ
- Բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Սոխը և շամպինիոնները մանր կտրատել, խոզապուխտը և լոլիկները կտրատել խորանարդաձև:
- Ձվերն անցկացնել քերիչով, սոխը տապակել բուսայուղով:
- Ավելացնել սունկը, համեմել աղով և սև պղպեղով, տապակել մոտ 10 րոպե:
- Սառեցնել, խառնել բոլոր բաղադրիչները, մայոնեզ ավելացնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը