Jeep-ը կցորդիչ սկավառակի պայթյունների պատճառով հետ է կանչում 69 հազար ամենագնաց
Advertisement 1000 x 90

Jeep-ը կցորդիչ սկավառակի պայթյունների պատճառով հետ է կանչում 69 հազար ամենագնաց

Jeep ընկերությունը հրդեհի սպառնալիքի պատճառով հետ է կանչում 69 հազար ամենագնաց։ Ավտոարտադրողը հայտնել է, որ ԱՄՆ-ի Ճնապարհային երթեւեկության Անվտանգության ազգային վարչությանը տեղեկացրել է 2018-2023 թվականներին արտադրված Wrangler ամենագնացներում եւ  Gladiator պիկապերում ծագած խնդիրների մասին։

Jeep-ի ինժեներները պարզել են, որ է մեխանիկական փոխանցման տուփով մեքենաներում կցորդիչ սկավառակը կարող է պայթել: Որոշակի պայմաններում թերությունը կարող է հրդեհ առաջացնել, հայտնում է Motor.ru-ն:

Jeep-ը պնդում է, որ իրեն հայտնի է հաճախորդների կողմից ներկայացված 36 բողոքների մասին՝ փոխանցման տուփի խափանման պատճառով, սակայն ոչ մի մեքենայի կցորդիչ սկավառակ չի պայթել։ Այնուամենայնիվ, փետրվարին որոշում է ընդունվել հետկանչի մասին, որը կվերաբերի 55 082 Wrangler ամենագնացի եւ 14 119 Gladiator պիկապերի՝ 6 աստիճան մեխանիկական տուփով։

Խնդիր ունեցող մեքենաների հաճախորդներին կսկսեն ծանուցել  ապրիլի 14-ից սրահ այցելելու անհրաժեշտության մասին։ Քանի որ խոսքը ոչ արտադրական թերության մասին է, այլ կառուցվածքային առանձնահատկությունների, Jeep-ի ինժեներները դեռ չեն տեղեկացրել դիլերներին՝ ինչպես վերացնել անսարքությունը։

news.am