TechArt ընկերությունը կներկայացնի իր պատմության մեջ սեփական մշակման առաջին սուպերքարը, գրում է Motor-ը։
Գերմանական ատելյեն, որը հայտնի է Porsche-ի տարբեր մոդելների վրա հիմնված իր նախագծերով, որոշել է շուկայի նոր սեգմենտ մուտք գործել եւ հայտարարել է ոչ միայն վաճառքի ներկայացված մոդելի թյունինգի, այլ իր մշակման մի մեքենայի մասին: Ատելյեի պատմության մեջ առաջին՝ լիովին «ինքնուրույն» TechArt սուպերքարի դեբյուտը նախատեսված է 2023 թվականի մարտի 17-ին, ընդ որում՝ որպես մեքենայի առաջին պաշտոնական ցուցադրության վայր ընտրվել է Հարավարեւելյան Ասիան եւ Բանգկոկի միջազգային ավտոսրահը։
Նորույթի մասին տեղեկություններ չկան, սակայն, դատելով միակ հասանելի թիզերից, խոսքը վերջին սերնդի Porsche 911 սպորտային մեքենայի խորը արդիականացման մասին է։
Սուպերքարը կարող է հիմնված լինել 2021 թվականի TechArt GTstreet R-ի վրա, որն իրենից ներկայացնում է 800 ձիաուժ հզորությամբ նոր Porsche 911 Turbo: Ընդհանուր առմամբ, նախատեսվել է արտադրել մոդելի 87 օրինակ՝ GTstreet R-ի կատարմամբ։