Իտալական Bulgari նորաձևության տունը հայտարարել է, որ ամերիկյան սուպերմոդել Բելլա Հադիդը դարձել է ընկերության աքսեսուարների ներկայացուցիչը։
Մասնավորապես մոդելը ներկայացնելու է ընկերության պայուսակներն ու ակնոցները։ 2017 աշուն-ձմեռ նոր հավաքածուն ցուցադրվելու է փետրվարի 23 և 24-ին Միլանում կայանալիք նորաձևության շաբաթվա շրջանակներում։