Valentino-յի փողկապներ։ Փայլերով վերարկու, ծաղկային զարդարանքով կոպիտ երկարաճիտ կոշիկներ։
Coperni-ն շարունակում է իր ցուցադրություններից շոուներ բեմադրել։ 2022 թվականի հոկտեմբերին նրանք հանրությանը զարմացրեցին հեղուկ զգեստով, իսկ այս տարի պոդիում բարձրացան ռոբոտներ, որոնք շփվել են մոդելների հետ։ Հավաքածուն ինքնին բավականին մինիմալիստական է:
Loewe-ն ներկայացրել է «փետրավոր» կոստյումներ։ Շապիկներ, տաբատներ՝ ամեն ինչ ամբողջությամբ կարված էր փետուրներից։
Chloé-ն իր հավաքածուներում շոշափում է էկոլոգիայի թեման։ Ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Գաբրիելա Հերստն իր ստեղծագործությունները ներկայացնում է գլուխների տեսքով, որոնցից յուրաքանչյուրը պատմում է գլոբալ տաքացման դեմ պայքարի մասին։
Stella McCartney ցուցադրություն․ գործողությունների վայրը ձիարշավարան։ Մոդելների կողքին իսկական ձիեր են եղել։
Balenciaga-ն պոդիում է վերադառնում անցյալ տարվա սկանդալից հետո։ Այժմ դա պարզապես հագուստի ցուցադրություն է: «Նորաձեւությունն այլեւս չի կարող դիտվել որպես զվարճանք, այլ ավելի շուտ որպես հագուստ պատրաստելու արվեստ», – ասում է Դեմնա Գվասալիան:
Ամբողջը՝ news.am