Կարմիր միսը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա։ Տավարի, խոզի, գառան մսի հաճախակի օգտագործումը կարող է բարձրացնել խոլեստերինը և արյան ճնշումը՝ դրանով իսկ մեծացնելով սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը։ Այս մասին Gazeta.ru-ին հայտնել է գաստրոէնտերոլոգ Եկատերինա Եսակովան։
«Կան նաև ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են կապը կարմիր մսի օգտագործման ավելացման և հաստ աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկի միջև: Այսպիսով, սրտանոթային հիվանդության և աղիքային քաղցկեղի վտանգի տակ գտնվող մարդկանց խորհուրդ է տրվում սահմանափակել այս մթերքը իրենց սննդակարգում»,- զգուշացրել է բժիշկը։
Ընդ որում, գաստրոէնտերոլոգը նշում է, որ չի կարելի մոռանալ այն սննդանյութերի մասին, որոնք պարունակում է կարմիր միսը (B վիտամիններ, երկաթ, ցինկ, սելեն և այլ վիտամիններ ու հանքանյութեր).«Եթե մարդը որոշել է հրաժարվել մսից, նա պետք է դիվերսիֆիկացնի իր սննդակարգը բուսական ծագման մթերքներով, որոնք պարունակում են բավարար քանակությամբ սննդանյութեր»: