Մոդել Դեմի Ռոուզին անվանում են բրիտանացի Քիմ Քարդաշյան՝ իր շքեղ կազմվածքի համար, գրում է wday.ru -ն։
Սակայն եթե Քիմն այժմ հեռացել է «մերկ» լուսանկարներից և սադրիչ հանդերձանքներից, ապա Դեմին դեռևս խաղադրույք է կատարում հենց նման կերպարների վրա։ Եվ նա հասնում է իր նպատակին. 28-ամյա մոդելին Ինստագրամում հետևում է 20 միլիոն հետևորդ, իսկ արտասահմանյան տաբլոիդներն անընդհատ գրում են գեղեցկուհու սադրիչ հանդերձանքների մասին։
Իսկ Դեմիի նոր զգեստն արդեն ճանաչվել է որպես 2023 թվականի ամենահամարձակ հանդերձանք։ Այս զգեստը, որին, ըստ էության, հազիվ թե կարելի է զգեստ անվանել, պարզապես մերկացրել է բրիտանուհու մարմինը։
Որքան էլ տարօրինակ չէ, միլիոնավոր մեկնաբաններ հիացել են Ռոուզի հանդերձանքով: Տղամարդիկ նրան հաճոյախոսություններով են ողողել, իսկ աղջիկները հիացել են գեղեցկուհու համարձակությամբ և խոստովանել, որ երբեք չէին համարձակվի նման հանդերձանք կրել նույնիսկ ֆոտոշարքի համար։