
Սրբուհի Սարգսյանը՝ նույն ինքը՝ Սրբուկը, հայկական շոու-բիզնեսի ոչ միայն ամենաէներգետիկ, այլեւ ոճային երգչուհիներից է։ Սրբուկը բեմում միշտ վառ է, համարձակ, ինչպես ասում են՝ իսկական կրակ։ Ինչ էլ հագնի, երգչուհին ինքնավստահ է եւ իրեն հարմարավետ է զգում։
Ուշադիր հետեւելով Սրբուկի ոճին՝ կտեսնեք, որ երգչուհին տոպերի սիրահար է։ Հատկապես, նրա ամառային լուքերում գերակշռում են բազամաոճ ու բազմերանգ տոպերը, որոնք Սրբուհին, սովորաբար, համադրում է ջինսե տաբատների հետ։ Սրբուկի զգեստապահարանում գերիշխում են նաեւ կաշվե բաճկոններն ու զգեստները, վառ ու գունեղ կոստյումները։ Երգչուհին, կարծես թե, միագույն համադրությունների սիրահար է՝ սովորաբար տաբատն ու վերնազգեստը կրում է նույն երանգների մեջ։
Նրա մազերը, հիմնականում, բնական արձակված են կամ ուղիղ հարդարված, երբեմն նախընտրում է նաեւ թրենդային հյուսքեր, իսկ դիմահարդարման հարցում երգչուհին նախապատվությունը տալիս է աղեղներով ընդգծված աչքերին ու նյուդ շուրթերին։
NEWS.am STYLE-ն առանձնացրել է Սրբուկի տպավորիչ կերպարներից տասը
Լուսանկարները՝ Սրբուկի ֆեյսբուքյան էջից