Բաղադրիչներ
- Կաթնաշոռ – 150 գ
- Ձու – 3 հատ
- Կարագ – 150 գ
- Շաքարավազ – 1 բաժակ
- Ալյուր – 1 բաժակ
- Փխրեցուցիչ
Պատրաստման եղանակը
- Ձվերը և շաքարավազը հարել:
- Ավելացնել հալեցրած կարագը և կաթնաշոռը, մանրակրկիտ խառնել:
- Ստացված զանգվածի մեջ լցնել մաղած ալյուրը և փխրեցուցիչը: Պետք է ստացվի թթվասերի խտության խմոր:
- Կեքսի ամանները պատել կարագով և լցնել խմորը:
- Թխել մոտ 30 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը