Արտահայտիչ աչքերով փոքրամարմին այս երգչուհին միանգամից գրավեց ոչ միայն հայ, այլեւ ռուս հանդիսատեսի սրտերը։ Նա աչքի ընկավ ոչ միայն ձայնային գեղեցիկ տեմբրով, այլեւ նուրբ ոճով ու հրեշտակային արտաքինով։
Անահիտ Ադամյանի ոճին հատուկ են տոպերը, վերնաշապիկները, լայն տաբատներն ու սպորտային կոշիկները։ Երգչուհին նախընտրում է սպորտային ոճն ու դասական երանգները։ Նրա զգեստապահարանում գերիշխում են սեւ ու սպիտակ գույները։
Երգչուհին իր հետեւորդներին տպավորում է, հատկապես, իր դիմահարդարմամբ։ Նրան հաճախ խնդրում են ցուցադրել՝ ինչպես է կատարում աչքերի եւ շուրթերի make up-ը, ինչը նա սիրով անում է։ Անահիտն իր խոշորն աչքերն ավելի արտահայտիչ է դարձնում սեւ աղեղներով ու բաց ստվերաներկերով ընդգծելով։ Երգչուհու վարսահարդարումը եւս պարզ է ու հասարակ։ Նա, հիմնականում, նախընտրում է բարձր հավաքված մազերը, երբեմն դրանք արձակում է բնական ալիքներով։