Չինաստանում ցուցադրել են Haval նոր մեծ ամենագնացը
Advertisement 1000 x 90

Չինաստանում ցուցադրել են Haval նոր մեծ ամենագնացը

Չինաստանում իր նորամուտը կնշի Haval ընկերության նոր մեծ ամենագնացը, մոդելի նոր պատկերները հրապարակել է ՉԺՀ արդյունաբերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, հաղորդում է autohome.com.cn պորտալը։

Հաղորդվում է, որ նորույթը վաճառքի կհանվի H5 կամ H5L ինդեքսով։ Ամենագնացի չափսերը կազմում են 5190x1905x1835 մմ, իսկ անվային բազան՝ 3140 մմ: Ուժային ագրեգատների գամման կներառի 2,0 լիտրանոց բենզինային տուրբոշարժիչ՝ 224 ձիաուժ հզորությամբ, եւ նույն ծավալի տուրբոդիզել, որի հզորությունը կազմում է 166 ձիաուժ:

Սրահում մեքենան հագեցած է «ճախրող» թվային պանելով եւ մուլտիմեդիա համակարգի էկրանով։ Նշվում է, որ ամենագնացը նախատեսված է 5 ուղեւորի համար։  Haval H5/H5-ի պրեմիերան սպասվում է այս տարվա գարնանը:

tribune.am