«Ասուլիս, թե՞ պսևդոասուլիս»․ Վլադիմիր Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

«Ասուլիս, թե՞ պսևդոասուլիս»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Ասուլիս, թե՞ պսևդոասուլիս»

Թե քաղաքական, թե անվտանգային տեսանկյունից խաղաղության առաջարկով ցեղասպանություն ու պատերազմ կանխողը՝ ազգային, պետական ժողովրդագրական, գենոֆոնդային, մշակութային, քաղաքական և ազգային անվտանգության N 1 սպառնալիք է, որը կտրականապես անհամատեղելի է պետության կառավարման հետ: Սա, թե քաղաքական, թե անվտանգային կանոն է: Ինչու՞, որովհետև ողջ մասնագիտական և քաղաքական կարիերայի ընթացքում պսևդոիրականությունը ներկայացրել է որպես իրականություն, իսկ հիմա էլ պսևդոքաղաքականությունը ներկայացնում է որպես պետական քաղաքականություն, իսկ խաղաղասիրությունը, որպես քաղաքական մտքի արգասիք:

Այս տեսանկյունից, չկա հարց, որի պատասխանը նա չունի, առավել ևս, երբ պատասխանը հետապնդում է ոչ թե սեփական պատասխանատվության, լուծում պահանջող քաղաքական իրողությունների և դիրքորոշումների հայտնման, այլ դրանց օգնությամբ և բառակույտերով մաքրվելու, անմեղ երևալու և այլոց մեղսագրելու առաքելություն:

Չասեք, թե սա անփորձության, չգիտակցվածության, անտեղյակության արդյունք է: Սա վեր նշված երևույթների միտումնավոր ձևախեղման և սննկացման հստակ առաքելություն է, որովհետև բոլոր բառերից, ձևախեղումներից և մանիպուլյացիաներից հետո, մնում է քողարկված գործողությունը իր չոր արդյունքով ու նստվածքով, այն է՝ պետությունը վերածել պսևդոպետության և դա անել հաստ շղարշներով, բայց խաղաղասիրությամբ մատաղ անել բոլորին և ամենը բացի սեփական իշխանությունից:

Ռեալ պոլիտիկի տեսանկյունից և շղարշից դուրս քաղաքական տուպիկի մեջ է, վախը կոծկել այլևս չկարողացող ամբողջական տուպիկի, 5-րդ շարասյուններ ման եկող ու ոչ մի կերպ չգտնող տուպիկի, բայց սեփական քաղաքական տուպիկը և պսևդոաշխատանքը ներկայացնում է, որպես աշխատանք և լղոզում մի ողջ երկրի անցյալի ու ապագայի վրա:

P.S. Չեմ խոսում նրա մասին, որ պետության լիդերի ասուլիսը պետք է, ձևավորի հանրային սպասումներ և խնդիրների լուծման մարտավարություններ:

Հարց. ի՞նչ սպասումներ և խնդիրների լուծման ձևեր ձևավորեց այս ասուլիսը, բացի թուլանալուց և հաճույք ստանալուց:

Վլադիմիր Մարտիրոսյանի էջից



Նման նյութեր