Volkswagen-ը հայտարարել է էլեկտրական մեքենա թողարկելու իր ծրագրերի մասին, ըստ որի՝ մինչեւ 2030 թվականը Եվրոպայում իր նոր վաճառքների 80%-ը կվերածի էլեկտրամոբիլների, հայտնում է Fox Business-ը։
Կոնցեպտուալ էլեկտրական մեքենան Եվրոպայում կթողարկվի մինչեւ 2025 թվականը՝ 25 000 եվրոյից պակաս արժողությամբ։
Էլեկտրական մեքենայի նոր մոդելն իրենից ներկայացնում է VW Golf-ի նման հեչբեք։
Ընկերությունը հայտարարել է, որ մեքենան կլինի նույնքան ընդարձակ, որքան Golf-ը, եւ նույնքան մատչելի, որքան Polo-ն, որը Volkswagen-ն արտադրում է 1975 թվականից:
ID.2all-ի պրեմիերայի որոշ գործառույթներ ներառում են էլեկտրամոբիլի երթուղու պլանավորող եւ ուղեւորության ժամանակ օգնության համակարգ:
Ինչ վերաբերում է սրահին, ապա էլեկտրական մեքենան կունենա հստակ դիզայն՝ բարձրորակ արտաքին տեսքով, տեղեկատվական-ժամանցային համակարգ եւ օդորակման առանձին բլոկ։