Բաղադրիչներ
Խմորի համար՝
- Ալյուր – 450 գ
- Ձու – 3 հատ
- Գոլ ջուր – 90 մլ
- Բուսայուղ – 2 թ/գ
- Քացախ – 1/3 թ/գ
Միջուկի համար՝
- Հնդկահավի կա հավի փափկամիս – 300 գ
- Եփած հնդկաձավար – 150 գ
- Պինդ պանիր – 150 գ
- Քաղցր բուլղարական պղպեղ – 2 հատ
- Սոխ – 1 հատ
- Թարմ կանաչի – 1 փունջ
- Թթվասեր – 2 ճ/գ
- Կետչուպ
- Սպիտակ քունջութ – 50 գ
- Ապխտած երշիկ – 100 գ
- Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Սկզբում ձուն խառնել ալյուրի հետ և փշրանք ստանալ, հետո ավելացնել գոլ ջուրը և խմոր հունցել:
- Խմորի կենտրոնում փոս ձևավորել և հերթով ավելացնել նախ՝ քացախը, իսկ հետո՝ նաև բուսայուղը: Խմորը գնդել:
- Թողնելր, որ խմորը 30 րոպե հանգստանա՝ ծածկելով սրբիչով:
- Պատրաստել միջուկը: Մանր կտրատել և թասի մեջ խառնել պղպեղը, փափկամիսը, սոխը, կանաչին, ապխտած երշիկը: Հետո ավելացնել կետչուպը, թթվասերը, աղը, եփած հնդկաձավարը և սև պղպեղը: Խառնել: Ստացված միջուկը տապակել կարագով մոտ 10 րոպե, միջին կրակի վրա:
- Դրանից հետո խմորը ձեռքով ձգել և գրտնակել ալյուր շաղ տված սրբիչի վրա:
- Խմորին բուսայուղ քսել, միջուկը տեղադրել եզրին, վրան մանր քերած պանիր լցնել:
- 7. Սրբիչի օգնությամբ փաթաթել և ռուլետ ձևավորել:
- 8. Չսեղմել, եզրերի ավելորդ խմորը կտրել: Վրան քունջութ շաղ տալ և թխել 30 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը