Արքայախնձորը ոչ միայն համեղ է, այլև՝ չափազանց օգտակար: Իր բաղադրության մեջ պարունակում է սննդարար տարրեր և հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են բջիջները վնասումից: Բրոմելանը, որը մի քանի սննդարար տարրերի համադրություն է, նվազեցնում է բորբոքումները, կանխարգելում է քաղցկեղի զարգացումը, պաշտպանում է անոթները խցանումներից:
Այս արևադարձային միրգն ուտելով՝ կպաշտպանեք նաև տեսողությունը:
Արքայախնձորի բաղադրության մեջ է մտնում վիտամին C-ն: Մեր օրգանիզմն օգտագործում է այս վիտամինը՝ ԴՆԹ-ն և այլ մոլեկուլները վնասվածքներից պաշտպանելու համար: Վիտամին C-ն անհրաժեշտ է կոլագեն արտազատելու և երկաթի յուրացումը լավացնելու համար: Արքայախնձորը մագնեզիումի աղբյուր է, որն անհրաժեշտ է ոսկորներին, հոդերին և սեռական հորմոններին:
Արքայախնձորը նաև պարունակում է մանրաթելեր, որոնք անհրաժեշտ են մարսողությանը, ֆոլաթթու՝ անհրաժեշտ արյան բջիջներին, պանթոնեիկ թթուներ՝ էներգիայի և նյութափոխանակության համար, և մի շարք այլ սննդարար տարրեր:
Արքայախնձորը հրաշալի կերպով մաքրում է օրգանիզմը տոքսիններից: Եթե մոռանում եք օրվա ընթացքում 2 լ ջուր խմել, ապա խորհուրդ ենք տալիս արքայախնձորի հյութ խմել:
Holisticlivingtips կայքն առաջարկում է արքայախնձորի չորսօրյա դիետա, որը կօգնի մաքրել օրգանիզմը վնասակար տոքսիններից: Սակայն մինչև դիետային անցնելը, պետք է հիշել, որ բացի տոքսիններից՝ կազատվեք նաև ավելորդ կիլոգրամներից, սակայն պետք չէ չարաշահել, քանի որ այդ դեպքում դիետան կարող է մի շարք առողջական խնդիրների հանգեցնել: Պարզապես չորս օր պահեք այս դիետան և վերադարձեք ձեր սովորական սննդակարգին:
Օր-1
Նախաճաշ- 2 կտոր արքայախնձոր+ ջեմով բովահաց
Լանչ- 2 կտոր արքայախնձոր և 200 գ տապակած թյունոս՝ համեմված ձիթապտղի յուղով, պղպեղով և աղով:
Ճաշ- 2կտոր արքայախնձոր՝ 200 գ հավի մսով, և աղցան՝ համեմված ձիթապտղի յուղով և քացախով
Օր-2
Նախաճաշ- 2 կտոր արքայախնձոր՝ ցածր յուղայնությամբ պանրով բովահացով
Լանչ-տավարի գրիլ արած միս՝ համեմված 1 ճ/գ ձիթապտղի յուղով, և 2 կտոր արքայախնձոր
Ճաշ- բանջարեղենային աղցան՝ 2 կտոր արքայախնձորով
Օր-3
Կրկնեք առաջին օրվա սննդակարգը
Օր-4
Կրկնեք 2-րդ օրվա սննդակարգը
Այս դիետան բավական հետաքրքիր է: Քանի որ ընթացքում քիչ կալորիաներ եք հավաքում, գուցե քաղց և էներգիայի պակաս զգաք: Մի անհանգստացեք: Կսովորեք դրան, սա օրգանիզմի պատասխանն է այս դիետային: Շաքարախտ և երիկամային խնդիրներ ունեցողները պետք է խուսափեն այս դիետայից: Մինչև դիետային անցնելը խորհրդակցեք բժիշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը