Hot Cross Buns. անգլիական զատկական բուլկիներ
Advertisement 1000 x 90

Hot Cross Buns. անգլիական զատկական բուլկիներ

Բաղադրիչներ

12 բուլկիների համար

  1. Տաք կաթ – 350 մլ
  2. Կարագ – 80 գ
  3. Ձու – 2 հատ
  4. Չոր դրոժ – 7 գ
  5. Մարցիպան – 50 գ
  6. Չամիչ, սև սալորի չիր, ծիրանը չիր – 100 գ
  7. Ալյուր – 2 բաժակ
  8. Շաքարավազ – 2 ճ/գ
  9. Աղ – 1 պտղունց
  10. Աղացած դարչին, մշկընկույզ, կոճապղպեղ, մեխակ – 1/4-ական թ/գ

Զարդարելու համար

  1. Ալյուր – 75 գ
  2. Ջուր – 6 ճ/գ

Օշարակի համար

  1. Կաթ – 8 ճ/գ
  2. Շաքարավազ – 4 ճ/գ

Պատրաստման եղանակը

  1. Պատրաստել խմորը: Ալյուրը խառնել փափուկ կարագի հետ, ձեռքով տրորել: Ավելացնել դրոժը, համեմունքները, շաքարավազը, աղը և խառնել: Ձվերը հարել կաթի հետ: Խառնուրդը լցնել թասի մեջ, ալյուրի և դրոժի հետ խառնել և խմոր հունցել: Խմորը ծածկել և 1 ժամ դնել տաք տեղում:
  2. Չրերը լվանալ, ծիրանը և սև սալորը կտրատել:
  3. Մարցիպանը կտրատել, թավալել ալյուրի մեջ և խառնել չրերի հետ:
  4. Խմորը բաժանել 12 մասերի և մի փոքր գրտնակել: Յուրաքանչյուրի վրա տեղադրել մեկ չափաբաժին միջուկ և կլոր բուլկիներ ձևավորել:
  5. Տապակը պատել պերգամենտով, վրան կարագ քսել: Բուլկիները շարել տապակին:
  6. Բուլկիները ծածկել սրբիչով և թողնել 30 րոպե:
  7. Դանակի բութ մասով բուլկիների վրա խաչաձև կտրվածք անել:
  8. Ալյուրը խառնել ջրի հետ: Ստացված խմորով լցնել խաչաձև կտրվածքները:
  9. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 25 րոպե:
  10. Թխելուց հետո բուլկիները սառեցնել և վրան կաթնային օշարակ քսել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը