Աբու Դաբիում թռչող մոտոցիկլետ է գործարկվել՝ կյանքեր փրկելու համար
Advertisement 1000 x 90

Աբու Դաբիում թռչող մոտոցիկլետ է գործարկվել՝ կյանքեր փրկելու համար

ԱՄԷ-ի մայրաքաղաքում գործարկվել է նոր հովերբայք՝ ֆուտուրիստական թռչող մոտոցիկլետ։ Այն կօգտագործեն կտրված տարածքներում՝ որոնողափրկարարական գործողությունների ժամանակ կյանքեր փրկելու համար:

Մոտոցիկլետը պատրաստել են Ճապոնիայում։ Այն կարողանում է գետնից 20 մետր բարձրանալ եւ մինչեւ 80 կմ/ժ արագություն զարգացնել։ Չորս կողային օդափոխիչները կառավարում են տրանսպորտային միջոցը թռիչքի ժամանակ:

Հովերբայքը պատրաստված է մեծ ամրությամբ ածխածնային մանրաթելից, որն օգտագործվում է ավիացիոն եւ տիեզերական արդյունաբերության մեջ: Այն կշռում է 300 կգ եւ կարող է թռչել առավելագույն արագությամբ մինչեւ 40 րոպե, մինչեւ լիցքավորում պահանջվի:

Անսովոր տրանսպորտը կարող է օգտագործվել նաեւ նավթի եւ գազի արդյունաբերության մեջ, հեռավոր շրջաններ շտապ օգնություն հասցնելու եւ նույնիսկ շինարարության ոլորտին աջակցելու համար:

tribune.am