
Այժմ դուք կարող եք նաեւ բոքսով զբաղվել ոճային կերպարում՝ Louis Vuitton ձեռնոցներով։ Լոս Անջելեսի Justin Reed խանութը վերջերս իր Instagram-ում եւ կայքում տեղադրել է հազվագյուտ աքսեսուար, այս անգամ դասական շագանակագույն ու նարնջագույն գույնի LV մոնոգրամով բռնցքամարտի ձեռնոցներ, հայտնում է Hypebeast-ը:
Բռնցքամարտի ձեռնոցներն ունեն համապատասխան կաշվե պատյան, ինչպես նաեւ պայուսակով, որի վրա գրված է «K.L» տառերը՝ ի պատիվ հանգուցյալ Կառլ Լագերֆելդի: Ապրանքի նկարագրության մեջ նշվում է, որ բռնցքամարտի ձեռնոցները թվագրվում են 2014 թվականին եւ ներկայացվում են վկայականի հետ:
Ավելի մանրամասն՝ այստեղ