Ֆրանսիական Balenciaga նորաձեւության տունը սկսել է տղամարդկանց համար բալետի կոշիկներ վաճառել 925 դոլարով։ Համապատասխան ապրանքը հայտնվել է ապրանքանիշի պաշտոնական կայքում։
Այսպիսով, այս ատլասե կոշիկը, որը ներառված ր ապրանքանիշի ամառային հավաքածուի մեջ, կոչվում է Leopold Ballerina: Մոդելն ունի կլոր թաթ, մաշված էֆեկտ, ֆիրմային կաշվե ներբան և ներկայացված է երեք տարբերակով՝ փիրուզագույն, սև և բաց բեժ գույներով։
Ըստ կայքի տեղեկությունների՝ ներկայացված բալետի կոշիկների արժեքը կազմում է 925 դոլար։