Levi’s-ը ծրագրում է աշխատանքի մեջ ներգրավել արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված մոդելներին
Advertisement 1000 x 90

Levi’s-ը ծրագրում է աշխատանքի մեջ ներգրավել արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված մոդելներին

Levi’s-ը հայտարարել է, որ հաջորդ տարի կօգտագործի արհեստական ​​ինտելեկտի կողմից ստեղծված հիպերիրատեսական մոդելներ։

LS&Co.-ն Lalaland.ai-ի՝ արհեստական ​​ինտելեկտի թվային նորաձեւության ստուդիայի հետ համագործակցելով, նախատեսում է տեխնոլոգիան փորձարկել արհեստական ​​ինտելեկտի ստեղծած մոդելներով, բացի մարդկային մոդելներից՝ «կայուն կերպով ավելացնելով մեր արտադրանքի մոդելների քանակը եւ բազմազանությունը», – ասվում է ընկերության հայտարարության մեջ:

модель.jpg (12 KB)

Արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված մոդել

2019 թվականին Ամստերդամում հիմնադրված Lalaland.ai-ն օգտագործում է ժամանակակից արհեստական ​​ինտելեկտը, որպեսզի նորաձեւության բրենդներին ու մանրածախ վաճառողներին հնարավորություն ընձեռի ստեղծել ցանկացած մարմնակազմության, տարիքի, չափի եւ մաշկի գույնի հիպերիրատեսական մոդելներ: Այս ավատարներով ընկերությունը նպատակ ունի ստեղծել ավելի ընդգրկուն, անհատականացված ու կայուն գնումների փորձ նորաձեւության ապրանքանիշերի, մանրածախ առեւտրի ու հաճախորդների համար:

«Չնայած արհեստական ինտելեկն, ամենայն հավանականությամբ, երբեք ամբողջությամբ չի փոխարինի մարդկային մոդելներին, մենք ոգեւորված ենք այն պոտենցիալ հնարավորությամբ, որը կարող է բերել մեզ սպառողական փորձը», – ասել է Levi Strauss & Co-ի թվային եւ նոր տեխնոլոգիաների ռազմավարության համաշխարհային ղեկավար Էմի Հերշկոֆ Բոլեսը: «Մենք նորաձեւությունն ու տեխնոլոգիան դիտարկում ենք որպես արվեստ եւ գիտություն, եւ մենք ուրախ ենք համագործակցել Lalaland.ai-ի հետ՝ այնպիսի բարձրորակ տեխնոլոգիական ընկերության հետ, որը կարող է օգնել մեզ շարունակել մեր ճանապարհորդությունը դեպի ավելի բազմազան եւ ներառական աշխարհ»:

news.am