
Բաղադրիչներ
Խմորի համար՝
- Ցորենի ալյուր – 1 կգ
- Սառը ջուր – 600 մլ
- Չոր խմորիչ – 5 գ
- Աղ – 20 գ
- Շաքարավազ – 20 գ
Միջուկի համար՝
- Իմերական պանիր -250 գ
- Սուլուգունի – 250 գ
- Ձու – 2 հատ
- Թթվասեր – 1 ճ/գ
- Կարագ – 15 գ
Պատրաստման եղանակը
- Խմորը պատրաստելու համար խառնել բոլոր բաղադրիչները։ Այնուհետև ձևավորել 300 գրամանոց գնդիկներ և թողնել, որ խմորը բարձրանա (մոտ 30 րոպե):
- Պատրաստի խմորից նավակ ձևավորել՝ հատակը զգուշորեն հունցելով։
- Կենտրոնում լցնել 300 գ պանրի միջուկ և նավակը դնել նախապես տաքացված ջեռոցը, թխել 15 րոպե։
- Պատրաստի խաչապուրու կենտրոնում լցնել հում ձու և մի քիչ կարագ դնել։
Պատրաստեց Անի Գաբուզյանը