Բաղադրիչներ
- Թոստի հաց – 4 հատ
- Ձու – 2 հատ
- Կաթ – 150 մլ
- Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
- Դարչին
- Հապալաս
Պատրաստման եղանակը
- Ձվերը հարել կաթով։ Պատրաստի խառնուրդը սառեցնել և մեջը թավալել թոստի հացերը:
- Տապակի մեջ ձիթայուղ լցնել, թոստերը երկու կողմից տապակել միջին կրակի վրա:
- Մատուցելիս թոստերի վրա դարչին շաղ տալ, ըստ ցանկության՝ զարդարել հապալասով և վրան լցնել սիրելի օշարակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը