Դրանք ձեզ խոհանոցի արքա կդարձնեն։
Ջեյմի Օլիվերը շատ հայտնի շեֆ-խոհարար է Մեծ Բրիտանիայից։ Հանդիսանում է իր մասնագիտության մեծագույն վարպետը ու ողջ աշխարհով մեկ սփռված տնային տնտեսուհիների ոգեշնչման առարկան։
Նրա խոհարարական ստեղծագործությունները ոչ միայն համեղ են, այլև օգտակար։ Ընդամենը 15 րոպեում տաղանդավոր խոհարարը կարող է իսկական գլուխգործոց ստեղծել։
Ստորև ներկայացնենք նրա կողմից կիրառված հնարքները՝
Եթե դուք կարտոֆիլ եք մատուցում, վրան կտրատած կանաչի լցրեք։
Խեցգետնի միսը ցողեք թուրինջի հյութով։ Այդպես դուք հիանալի նախուտեստ կստանաք։ Այն մատուցեք մակարոնեղենի կամ բուտերբրոդների հետ։
Ձուն լավ է հարվում մի պտղունց շաքարավազով։
Սխտորը մաքրելիս կիրառեք հետևյալ հնարքը. Սկզբում դանակով կտրեք այն, ապա տափակ հատվածով ճզմեք։
Հյութեղ սթեյք պատրաստելու համար նրա վրա մի փոքր ալյուր ցանեք խրթխրթան կեղև ստանալու համար։
Աղցանի համար պատրաստված կարտոֆիլը պետք է կտրել, քանի դեռ այն տաք է։
Հավին մի փոքր ծխեցրած համ ու հոտ տալու համար տապակի մեջ մի փոքր բեկոն ավելացրեք։
Ռիզոտտո պատրաստելիս բրնձի մեջ մի փոքր վերմուտ լցրեք։
Աղի ձիթապտուղը կարելի է պահել քացախի մեջ։
Նախքան ձուկը գրիլի վրա դնելն այն տրորեք աղով։
Որպեսզի տապակած սոխի բույրը ողջ տնով մեկ չընկնի, թողեք, որ այն մի քիչ մնա ու սոխը տապակեք մարմանդ կրակի վրա։
Եթե չիլի պղպեղները չափից շատ են կծու, մաքրեք սերմերից ու լվացեք դրանք մեծ քանակությամբ ջրով։
Երբ դուք ձուկ եք տապակում, նրա վրա մի կտոր սալ կամ բեկոն դրեք։ Ձուկն ավելի հյութեղ կդառնա։
Ցիտրուսային մրգերից առավելագույն քանակությամբ հյութ քամելու համար նախ դրանք տաքացրեք մինչև սենյակային ջերմաստիճան, ապա նոր սեղմեք ու դուրս բերեք հյութը։
Սունկը պետք է աղով համեմել պատրաստման վերջում։
Բազուկը պետք է եփել աղաջրում։
Հավից ավելորդ ճարպը դուրս բերելու համար օգտագործեք թղթե անձեռոցիկներ։
Սմբուկների պատրաստման ամենաարագ եղանակը շոգեխաշելն է։
Յուղոտ միսը հիանալի համադրվում է ծիրանի ջեմի հետ։
Նարինջները գերազանց կերպով բարելավում են շոկոլադե թանձրուքի համը։
Սնունդից ավելորդ ճարպը կարող է չեզոքացնել անանասը։
Կաթի մեջ կիտրոնի կեղևի քերուկ ավելացնելով՝ դուք կստանաք անսովոր պանրային թանձրուկ։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը