Միշտ երազել եմ դերասանուհի դառնալ։ Բայց նա այս մասին պատմել է իր ծնողներին՝ գաղթական հայերին, եւ ստացել հետեւյալ. «Դու կատակո՞ւմ ես։ Դու իրավաբան կամ բժիշկ կլինես»,- GRAZIA USA նախագծում պատմել է Դիանա Մեդիսոնը՝ ձեռներեց, ով իր կարիերան սկսել է YouTube թոք-շոուից, այնուհետեւ դիմել է դերասանությանն ու թողարկել իր համանուն կոսմետիկայի ապրանքանիշ:
«Ես սովորել եմ հաղորդակցական լրագրություն եւ երկու տարի աշխատել Entertainment Tonight-ում: Երբ ես հասկացա, որ ինձ երբեք աշխատանքի չեն ընդունի որպես զվարճանքի ոլորտի տաղանդ, ես բացեցի YouTube-յան ալիք, որը կոչվում էր Hollyscoop։ Մեկ ալիքը վերածվեց չորսի, ես հարցազրույց վերցրեցի աշխարհի ամենահնչեղ անուններից…»:
Նրա խոսքերով՝ վաճառել է իր ընկերությունը COVID-19 համաճարակից անմիջապես առաջ, բայց մինչ այդ մոտ երեք տարի աշխատել է շուրջօրյա: «Ես ինձ զգում էի ինչպես գլուխը կտրած հավ: Ես պարզապես չէի անում այն, ինչ ուզում էի»:
Մեդիսոնը Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ Lifetime’s Glam Masters-ի գործադիր պրոդյուսերն էր: «Ես սկսել եմ դերասանական վարպետության դասերի հաճախել 30 տարեկանում, եւ երբ Հոլիվուդում մարդկանց պատմեցի այդ մասին, բոլորը կարծում էին, որ ես խելագարվել եմ: Բայց մի մարդ լսեց ինձ եւ նկարահանվեցի երկու ֆիլմում…