Ավելորդ քաշից ազատվել ցանկանում են շատերը, բայց ոչ բոլորն են կարողանում բավարար կամք ու համառություն դրսևորել՝ նպատակին հասնելու համար: Fabiosa.com-ը ներկայացրել է մի քանի միֆ, որոնք կարող են խանգարել ավելորդ քաշից ազատվելու գործընթացին:
Յուղոտ մթերքն ավելորդ քաշի առաջացման պատճառ է դառնում: Ճարպերը բաժանում են երկու խմբի՝ առողջ և անառողջ: Շատ վիտամիններ և միկրոտարրեր օրգանիզմի կողմից առհասարակ չեն յուրացվում առանց ճարպաթթուների: Առողջ ճարպերն անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար:
Նշի կաթն ավելի օգտակար է, քան կովինը: Երկուսի սննդարար արժեքն էլ գրեթե նույնն է: Կախված բաղադրատոմսից՝ 1 բաժակ նշի կաթը 1-5 գրամ սպիտակուց է պարունակում:
Արհեստական քաղցրացնող նյութերն ավելի օգտակար են, քան բնականը: Իրականում արհեստական քաղցրացնող նյութերը պատրաստվում են վերամշակված քիմիական նյութերից, կարող են ալերգիկ ռեակցիայի, ստամոքսի հետ կապված խնդիրների, սերոտոնինի արտադրության, ճնշման պատճառ դառնալ:
Օրվա ընթացքում հարկավոր է 8 բաժակ ջուր խմել: Այո՛, բավարար քանակով ջրի օգտագործումը կարևոր է օրգանիզմի համար, սակայն քանակը խիստ անհատական է: Ջրազրկումից խուսափելու համար ուշադրություն դարձրեք մեզի գույնին. որքան դրա գույնը բաց է, այնքան լավ:
Ժամը 18:00-ից հետո հարկավոր չէ ուտել: Այս պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ քնում եք ժամը 8-ին կամ 9-ին: Քնելուց առաջ ուտել խորհուրդ չի տրվում, կերեք քնելուց 3 ժամ առաջ՝ ուշադրություն դարձնելով օգտագործվող մթերքին:
Ցանկացած ածխաջուր վնասակար է: Բարդ ածխաջրերը էներգիայի հիմնական աղբյուրն են: Դրանք հարուստ են օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիվ միկրոտարրերով և բջջանյութով: Հարկավոր է խուսափել միայն պարզ ածխաջրերի օգտագործումից:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը