Բաղադրիչներ
- Բրյուսելյան կաղամբ – 60 գ
- Ծնեբեկ – 50 գ
- Բրոկկոլի – 80 գ
- Ծաղկակաղամբ – 100 գ
- Ոլոռ – 40 գ
- Դդում – 27 գ
- Գազար – 27 գ
- Ձիթապտղի յուղ – 20 մլ
- Կարագ – 10 գ
- Ծովի աղ – 3 գ
- Սխտորի յուղ – 3 մլ
Պատրաստման եղանակը
- Բոլոր բաղադրիչները կիսաեփ անել:
- Ձիթայուղը և կարագը տաքացնել, ավելացնել բանջարեղենը, տապակել:
- Պատրաստի բանջարեղենը դնել ափսեի մեջ, ցողել սխտորի յուղով և համեմել ծովի աղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը