
Բաղադրիչներ
- Բանան (առանց կեղևի) – 300 գ
- Մուգ շոկոլադ – 100 գ
- Կաթնային շոկոլադ – 100 գ
- Դարչին – 1/4 թ/գ
Պատրաստման եղանակը
- Գոլորշու վրա հալեցնել շոկոլադը:
- Բանանը բլենդերով վերածել խյուսի:
- Խյուսը ավելացնել շոկոլադին, ավելացնել նաև դարչինը:
- Լավ խառնել, լցնել յուղաթղթով պատված 15×15 սմ կաղապարի մեջ:
- Դնել սառցախցիկը 3-4 ժամ:
- Կտրատել, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը