
Ֆրանսիական քաղաքի իշխանությունները վարորդներին կվճարեն ծանրաբեռնված ժամերին ուղեւորություններից հրաժարվելու համար։ Ինչպես նշում է The Connexion-ը, Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լիլ քաղաքը ցանկանում է Ecobonus անվանումով խրախուսում ներդնել․ վարորդներին հավելյալ երկու եվրո կվճարեն մայրուղիներով չերթեւեկելու համար: Խոսքը 07:00-ից 09:00-ն եւ 16:30-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածների մասին է։
Որոշ ճանապարհների երթեւեկությունը թեթեւացնելու համար նախատեսված սխեման կփորձարկվի սեպտեմբերին: Դրա համար կհավաքագրվի հինգ հազար կամավոր վարորդ։
Ոչ բոլորն են պաշտպանում նման փոխհատուցում վճարելու գաղափարը։ Օրինակ, Կանաչների կուսակցությունը երկու եվրո գումարը համարել է «կոսմետիկ եւ պատրանքային» եւ նշել, որ այն դժվար թե վարորդներին ստիպի փոխել իրենց ժամանակացույցը։
news.am