Գերմանացի հայտնի քանդակագործ Բերտրան Ֆրեյսլեբենը քանդակել է Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող Լևոն Արոնյանի կիսանդրին:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ Ֆրեյսլեբենը պատմեց, թե ինչպես է ստեղծել ժամանակակից շախմատի առաջատարներից մեկի կիսանդրին: «Լևոնի հետ հանդիպումը հեշտ էր կազմակերպել, քանի որ երկուսս էլ ապրում ենք նույն քաղաքում` Բեռլինում: Նա հանդիպմանը եկավ հեծանվով, և անմիջապես էլ անցանք գործի: Նրա հետ հեշտ է աշխատելը: Լևոնը շատ ջերմ է և անմիջական»,-ասաց Ֆրեյսլեբենը:
«Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին իր և Լևոնի անունից շնորհակալություն հայտնեց քանդակագործին աշխատանքի համար: «Լևոնը ներողություն խնդրեց, որ այսօր այստեղ չէ: Հայաստանում ամեն ինչ է ոգեշնչված, հայերն էլ ոգով ստեղծող ազգ են, Լևոնի խաղերը ևս ոգեշնչված են: Կցանկանայի ավելացնել, որ Լևոնը մեծ սիրով էր մասնակցում քանդակի ստեղծման աշխատանքներին: Լևոնի և իմ անունից կասեմ, որ արվեստը, շախմատը մեզ միշտ առաջ են մղում, և ունեն մեծ ոգի իրենց մեջ»,-կարևորեց Կաոիլին:
Քանդակը ստեղծվել է երկու օրվա ընթացքում: Այն բրոնզապատ կավից է:
Բերտրան Ֆրեյսլեբենը Գերմանիայում հայտնի քանդակագործ է, ստեղծել է Գերմանիայի մի շարք նախագահների քանդակները:
Քանդակագործը ցանկություն ունի այն տեղադրված տեսնել Հայաստանի շախմատի ակադեմիայում: