Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է իր ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի վերաբերմունքից, պնդում է El Futbolero-ն։
Կրիշտիանուն, ով միացել է սաուդյան «Ալ Նասր» ակումբին, նյարդայնացած է Ջորջինայի վերաբերմունքից եւ զգում է, որ նա ավելի «էգոցենտրիկ» է դառնում:
Նման գրառումները համացանցում տարածվել են Netflix-ի՝ Ջորջինայի մասնակցությամբ «Soy Georgina» սերիալի երկրորդ եթերաշրջանի թողարկումից հետո։
Իսպանա-արգենտինացի մոդելը վերջերս քննադատության է ենթարկվել իր ընկերների հանդեպ վերաբերմունքի համար։ Նրա սոցիալական մեդիայի շոուն նույնպես քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ նա բավականաչափ վավերական չէ եւ երբեմն թվում է, թե հստակ սցենար է գրված: