
Ժամանակակից աշխարհում սեփական օգտագործման համար ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելը օրեցօր դառնում է անշահավետ կամ նույնիսկ անհնարին, ուստի շատերն օգտվում են վարձակալության ոչ պակաս դաժան տարբերակներից։
Սակայն Ford ընկերության վերջին նախաձեռնությունը գերազանցել է բոլոր նախորդներին. ընկերությունը պատրաստվում է մեքենաներում արտոնագրել այնպիսի համակարգ, որն ինքնին կզրկի իր գնորդին/վարձակալին տրանսպորտային միջոցից օգտվելու հնարավորությունից, եթե նա ուշացնի վճարումները:
Համակարգը միացված է բանկին և, վճարման ուշացման մասին տեղեկատվությունը ստանալով, կարող է, օրինակ՝ հարկադրաբար միացնել վճարման հիշեցումը, որն ուղեկցվում է նյարդայնացնող ձայներով։ Ինպես նաև կարող է կամայականորեն անջատել մեքենայի օդորակիչը կամ դռների ավտոմատ բացման համակարգը՝ մարդկանց պատճառելով զգալի անհարմարություններ։
Իսկ եթե վճարումներն այդքանից հետո միևնույնն է չարվեն, ապա համակարգը կարող է արգելափակել տրանսպորտից օգտվելու հնարավորությունը հանգստյան օրերին կամ հրաժարվել շարժվել այն երթուղիներով, որոնք կապված չեն սեփականատիրոջ աշխատավայրի հետ։ Եթե մեքենան համալրված է ավտոպիլոտի համակարգով, ապա մեքենան ինքնավար կարող է գնալ տարհանման կետ՝ բանկ ուղարկվելու համար։
Ընդլայնված տարբերակում համակարգը շարունակաբար գնահատում է մեքենայի տեխնիկական վիճակը, և եթե հասկանում է, որ մարդը խնամքով չի վերաբերվում մեքենային, ապա մեքենայի ապրանքային արժեքը նվազում է, և կարող են կանխարգելիչ միջոցներ ձեռնարկվել այն պաշտպանելու համար։ Թե ինչ միջոցներ, կորոշեն Ford-ի մենեջերները։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը