Գառան մսով համեղ ուտեստ
Advertisement 1000 x 90

Գառան մսով համեղ ուտեստ

Բաղադրիչներ

  1. Գառան միս – 500 գ
  2. Սոխ – 1 գլուխ
  3. Սխտոր – 2 պճեղ
  4. Կոճապղպեղի արմատ – 10 գ
  5. Կիտրոն – 2 հատ
  6. Անանուխ – 2 ճ/գ
  7. Ձիթայուղ
  8. Չորացրած կանաչի

Պատրաստման եղանակը

Գառան միսը մանր կտրատել, լցնել տապակի մեջ։ Ավելացնել կտրատած սոխը, և տապակի մեջ լցնել այնքան ջուր, որ ծածկի զանգվածը։

Ջեռոցը տաքացնել 200°,  և տապակը դնել ջեռոցում։ Եփել մոտ 1 ժամ:

Կոճապղպեղն ու սխտորը մանրացնել և տապակել ձիթայուղի մեջ, այնուհետև ավելացնել կիտրոնի շերտեր, անանուխ, չոր կանաչի և տապակել։

Միսը պատրաստ լինելուց կես ժամ առաջ ավելացնել տապակած զանգվածը և թողնել ջեռոցում։

Անհրաժեշտության դեպքում կաթսայի մեջ ջուր ավելացրեք։ Եփել այնքան, մինչև միսը պատրաստ լինի։