Բաղադրիչներ
- Դդում – 300 գ
- Եփած ձու – 2 հատ
- Թթվասեր – 3 ճ/գ
- Սխտոր – 2 պճեղ
- Աղ, սև պղպեղ
- Կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
- Դդումը քերել կորեական աղցանի համար նախատեսված քերիչով:
- Խաշած ձվերը կտրատել և ավելացնել դդումին, համեմել աղով և պղպեղով:
- Սոուսի համար թթվասերին ավելացնել ճզմած սխտոր, խառնել և ավելացնել աղցանին:
- Մատուցելիս զարդարել կանաչ սոխով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը