Kitchenmag.ru կայքը ներկայացրել է այն 20 սխալները, որոնք մարդիկ թույլ են տալիս նիհարելիս:
Ցանկանում եք ամեն ինչ և միանգամից
Եթե ցանկանում եք ավելորդ քաշից ազատվել, ապա պետք է հիշեք, որ ցանկալի արդյունքի չեք կարող հասնել մեկ շաբաթ անց. ավելորդ կիլոգրամներ մենք հավաքում ենք ժամանակի ընթացքում: Հստակեցրեք ձեր նպատակները և հասկացեք, թե ինչի համար է ձեզ պետք դիետան: Եթե ցանկանում եք առողջ լինել և լավ տեսք ունենալ, ապա պետք է գիտակցեք, որ ավելի լավ է առողջ սնունդը դարձնել սովորական երևույթ և հրաժարվել դաժան դիետաներից:
Բաց եք թողնում նախաճաշը
Նախաճաշը սննդի ընդունման ամենակարևոր պահն է: Բոլոր բժիշկներն ու դիետոլոգները միաբերան պնդում են, որ չի կարելի այն բաց թողնել:
Քիչ ջուր եք խմում
Մեր մարմինը գերազանցապես բաղկացած է ջրից: Հենց այդ պատճառով մենք պարբերաբար պետք է լրացնենք ջրի պաշարը և օրգանիզմը պաշտպանենք ջրազրկումից: Օրվա ընթացքում մարդ պետք է 1.5-2 լիտր ջուր խմի: Դա պետք է լինի մաքուր ջուր:
Սովամահ եք լինում
Եթե ցանկանում եք նիհարել՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու և արդյունքը երկար պահպանելու համար, հրաժարվեք սովամահ անող դիետաներից: Այս մեխանիզմն աշխատում է բումերանգի էֆեկտով: Սկզբում դուք կիլոգրամներ եք կորցնում, սակայն որոշ ժամանակ անց քաշը վերադառնում է կրկնապատկված տարբերակով: Զգալով «վտանգը»` ձեր օրգանիզմը սկսում է կուտակել ճարպերը, և ապրած սթրեսի պատճառով դրանցից ավելի դժվար է ազատվում:
Չեք հետևում խմիչքների օգտագործմանը
Եթե ցանկանում եք հրաժեշտ տալ ավելորդ կիլոգրամներին, ապա կարող եք խմել միայն շաքար չպարունակող ըմպելիքներ: Սուրճի, թեյի մեջ պետք չէ շաքար ավելացնել: Դիետիկ գազավորված ըմպելիքներից, ինչպես նաև՝ փաթեթավորված հյութերից պետք է հրաժարվել:
Խանութ եք գնում քաղցած վիճակում
Հոգեբանները կարծում են, որ քաղցած վիճակում խանութ գնալը հանգեցնում է նրան, որ գնում եք ոչ այնքան օգտակար սնունդ: Խանութ գնալուց առաջ պարտադիր կերեք որևէ բան և կազմեք այն օգտակար մթերքների ցանկը, որոնք պետք է գնեք:
Մոռանում եք փոքրիկ ընդմիջումների մասին
Պետք չէ մոռանալ, որ բացի նախաճաշից, ճաշից և ընթրիքից` գոյություն ունեն նաև փոքրիկ ընդմիջումներ: Դրանք կարևոր են, քանի որ առանց դրանց սովի զգացումը կարող է սաստկանալ: Նախընտրելի է յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ անգամ ուտել: Դրա համար օգտագործեք միայն օգտակար մթերք` միրգ, ընդեղեն, անյուղ կաթնամթերք: Հրաժարվեք շոկոլադե բատոններից, բուտերբրոդներից և ալյուրից պատրաստված մթերքից:
Սպորտով չեք զբաղվում
Սկսեք զբաղվել սպորտով, նախընտրեք ակտիվ կենսակերպ: Պետք չէ արդարացումներ փնտրել և կարծել, թե ձեզ մոտ ոչինչ չի ստացվի:
Օգտագործում եք միայն անյուղ և դիետիկ մթերք
Ձեզ համար օպտիմալ յուղայնություն ընտրեք, բայց մի վազեք մաքսիմալի ետևից:
Ճարպեր չեք օգտագործում
Չգիտես ինչու՝ նիհարել ցանկացող անձանց շրջանում տարածված է այն կարծիքը, թե ճարպը գեղեցիկ կազմվածքի ամենամեծ թշնամին է: Սակայն ճարպերը տարբեր են լինում: Սննդակարգում պետք է ներառված լինեն նաև օգտակար ճարպեր:
Ձեր առաջ խիստ արգելքներ եք դնում
Դիետան չպետք է ասոցիացվի մշտական տանջանքի հետ: Դա հաճելի գործընթաց է, որի արդյունքում դուք կունենաք ձեր երազած մարմինը: Դա նշանակում է, որ դիետան պետք է հավասարակշռված լինի:
Չեք վերահսկում օգտագործվող աղի քանակը
Ինչպես հայտնի է, աղը չի թողնում օրգանիզմից դուրս հանել հեղուկը: Դա դժվարացնում է նիհարելու գործընթացը: Աշխատեք մինիմալ քանակով աղ օգտագործել:
Սննդակարգում թողնում եք սոուսներ և հավելումներ
Մայոնեզ, կետչուպ պարունակող սոուսներն ու հավելումները բավական շատ կալորիաներ են պարունակում և ոչ մի կերպ չեն օգնում ձեր երազած մարմինն ունենալու գործում:
Սնվելու վերաբերյալ օրագիր չեք պահում
Այս դեպքում ձեզ ավելի դժվար կլինի շատ ուտել, քանի որ ամենը պետք է գրեք: Բացի դա` այդպես շատ ավելի հեշտ է հասկանալ սննդային նախընտրությունները և շտկումներ կատարել:
Միայն բանջարեղենի և մրգերի օգտագործում
Բոլորին հայտնի է, որ մրգերն ու բանջարեղենը շատ օգտակար են, այդ պատճառով նրանք միայն բանջարեղեն ու միրգ են օգտագործում: Դա սխալ է: Օրվա ընթացքում կարելի է օգտագործել 500 գրամ միրգ և բանջարեղեն:
Քիչ եք քնում կամ ուշ եք պառկում քնելու
Հանգիստն ու ամուր քունը շատ կարևոր են նիհարելու համար: Օրական պետք է քնել 7-8 ժամ: Մարդու օրգանիզմը պետք է հանգստանա և վերականգնվի: Քնի պակասը հանգեցնում է նյութափոխանակության դանդաղեցման:
Բաց եք թողնում սննդի օգտագործումը
Իրականում օրգանիզմի համար սթրես է սննդի օգտագործումը բաց թողնելը: Բացի դա` դա հանգեցնում է նրան, որ դուք հաջորդ անգամ ուտելիս ավելի շատ եք ուտում:
Չեք ուտում «6-ից հետո»
6-ից հետո չուտել պետք է միայն այն դեպքում, եթե դուք քնում եք ժամը 22-ին: Սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց 4 ժամ առաջ:
Շարունակում եք կիսաֆաբրիկատներ գնել
Հրաժարվեք արդեն պատրաստի մթերքներ գնելուց: Հնարավոր չէ իմանալ, թե ինչից են դրանք պատրաստված:
Չեք հավատում ինքներդ ձեզ և ձեր ուժերին
Մի դադարեք հավատալ ինքներդ ձեզ: Սիրեք ձեզ ցանկացած քաշով: Մարդը, ով սիրում է իրեն և հոգ է տանում իր մասին, փայլում է ներսից, և հնարավոր չէ դա չնկատել:
Պատրաստեց 168.am-ը