Նյու Յորքի Lincoln Center-ի Ֆրեդերիկ Պ. Ռոուզ սրահում տեղի է ունեցել հեղինակավոր Time ամսագրի
Time 100 ամենամյա գալա երեկոն: Միջոցառման շրջանակում պատվել են բոլոր նրանց, որոնց ամսագիրը համարել է 2023-ի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, այս տարվա գալա երեկոյին ներկա են եղել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, մոդել Կայա Գերբերը, դերասանուհի Սալմա Հայեքը, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, երգչուհի Doja Cat-ը և այլ հայտնիներ:
Հատուկ այս առիթի համար 42-ամյա Քարդաշյանը կրել է սպիտակ մետաքսե զգեստ և ադամանդյա զարդեր:
Ստորև ներկայացնում ենք աստղերի մասնակցությամբ ֆոտոշարքը՝
Քիմ Քարդաշյան
Սալմա Հայեք
Կայա Գերբերն ընկերոջ՝ Օսթին Բաթլերի հետ
Դրյու Բերիմոր
Էշլի Գրեհեմ
Սթիվեն Սփիլբերգ
Doja Cat
Անժելա Բեսսեթ
Լեա Միշել
Ջենիֆեր Քուլիջ