
Բաղադրիչներ
- Ոլոռ – 250 գ
- Բեկոն – 70 գ
- Սոխ – 1 հատ
- Գազար – 1 հատ
- Սխտոր – 1 պճեղ
- Ձիթայուղ – 3 ճ/գ
- Արգանակ – 1 լ
Պատրաստման եղանակը
- Ոլոռը լցնել սառը ջրի մեջ և թողնել առնվազն 3 ժամ: Այդ ընթացքում ձիթապտղի յուղի մեջ տապակել մանր կտրատած սոխը, սխտորն ու գազարը, ավելացնել բեկոնը և մի փոքր էլ կրակի վրա պահել:
- Ոլոռը, բանջարեղենը և բեկոնը լցնել արգանակով լի կաթսայի մեջ, եփել 60 րոպե:
- Եփելուց հետո հարել բլենդերով և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը