
Բաղադրիչներ
- Կոկոսի քերուկ – 1/2 բաժակ
- Անյուղ չոր կաթ – 2 ճ/գ
- Ջուր – 2 ճ/գ
- Մեղր – 1 ճ/գ
- Դառը շոկոլադ – 20 գ
Պատրաստման եղանակը
- Խառնել կոկոսի քերուկը չոր կաթի հետ:
- Ավելացնել այնքան մեղր և ջուր, որպեսզի հնարավոր լինի կոնֆետներ ձևավորել:
- Ստացված զանգվածից գնդիկներ ձևավորել, վրան լցնել հալեցրած շոկոլադ:
- Տեղավորել սառցարանի մեջ, մինչև շոկոլադի սառչելը: Պահպանել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը