Բաղադրիչներ փխրուն խմորի համար՝
- Սառը կարագ – 100 գ
- Ալյուր – 200 գ
- Շաքարի փոշի – 40 գ
- Ձվի դեղնուց – 2 հատ
- Աղ – 1 պտղունց
Կրեմի համար՝
- Կարագ – 125 գ
- Շաքարավազ – 125 գ
- Մանրացրած նուշ – 125 գ
- Ձու – 3 հատ
- Վանիլին – 1 տուփ
- Նուշի էսենցիա
- Ելակի մուրաբա
- Նուշի թերթիկներ
Պատրաստման եղանակը
- Պատրաստել տարտի հիմքը: Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնել և գունդ ձևավորել:
- Գունդը փաթաթել սննդային թաղանթով և մեկ ժամ պահել սառնարանում:
- Դրանից հետո ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Խմորի գունդը գրտնակել, վերածել բարակ շերտի:
- Խմորի շերտը տեղադրել 28 սմ կաղապարի մեջ, պատառաքաղով ծակծկել, ծածկել փայլաթիթեղով, վրան լոբի լցնել և թխել 15 րոպե:
- Այդ ընթացքում պատրաստել կրեմը: Կարագը հալեցնել գոլորշու վրա, ինչից հետո լցնել թասի մեջ, ավելացնել շաքարավազը, խառնել:
- Ավելացնել մանրացված նուշը:
- Մեկական ձու ավելացնել, վերջում ավելացնել վանիլինը և նուշի էսենցիան:
- Պատրաստի փխրուն խմորի մեջ ելակի մուրաբա լցնել և հարթեցնել:
- Վրան զգուշությամբ լցնել կրեմը:
- Զարդարել նուշի թերթիկներով և նորից դնել ջեռոցը 20 րոպեով:
- Պատրաստի տարտը սառեցնել, կտրատել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը