Բաղադրիչներ
- Գազար – 250 գ
- Կարագ – 100 գ
- Ալյուր – 350-400 գ
- Շաքարավազ – 150 գ
- Փխրեցուցիչ – 2 թ/գ
Պատրաստման եղանակը
- Գազարը մաքրել, քերել ամենամանր քերիչով:
- Խորը թասի մեջ լցնել շաքարավազը, ավելացնել փափուկ կարագը:
- Գդալի օգնությամբ տրորել կարագը և շաքարավազը:
- Ավելացնել գազարը, լավ խառնել:
- Ալյուրը խառնել փխրեցուցչի հետ և ավելացնել գազարային զանգվածին:
- Արագ խմոր հունցել և գունդ ձևավորել:
- Ստացված խմորից ընկույզի չափի գնդիկներ ձևավորել: Թխման համար նախատեսված տապակը պատել յուղաթղթով, գնդիկները շարել վրան: Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե: Սառեցնել, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը