Հեռավոր աստղի վրա դիտարկումների պատմության մեջ ամենաուժեղ բռնկումն է տեղի ունեցել․ վտանգավո՞ր է այն Արեգակնային համակարգի համար
Advertisement 1000 x 90

Հեռավոր աստղի վրա դիտարկումների պատմության մեջ ամենաուժեղ բռնկումն է տեղի ունեցել․ վտանգավո՞ր է այն Արեգակնային համակարգի համար

Կիոտոյի համալսարանի Ճապոնացի աստղագետներին հաջողվել է ֆիքսել V1355 Orionis երկակի համակարգի աստղերից մեկի վրա տեղի ունեցած բռնկումը, որը տիեզերքի դիտումների պատմության մեջ ամենաուժեղն է համարվում։

Ինչպես տեղեկացնում է Sciencealert.com-ը, Արեգակի նման, աստղերը ևս  ունենում են ակտիվության ցիկլեր, ինչի հետևանքով էլ տեղի են ունենում կորոնային զանգվածի արտանետումները և բռնկումները: Ընդորում, իրենց մասշտաբների առումով դրանք կարող են լինել աներևակայելի իրադարձություններ, որոնք ոչ միայն ձևավորում են տիեզերական եղանակը համակարգում, այլ հեշտությամբ կարող են ոչնչացնել այդ համակարգում եղած կենդանի ամեն բան:

V1355 Orionis երկակի համակարգի աստղի վրա պայթյունը տեղի է ունեցել 400 լուսատարի հեռավորության վրա և չի կարող ազդել մեր Արեգակնային համակարգի տիեզերական եղանակի վրա, սակայն իր իսկ համակարգում այն ​​կարող է խնդիրներ առաջացնել:

Աստղային նյութի ժայթքման արագությունը հասել է 900 կմ/վրկ-ի, ինչը գրեթե երեք անգամ ավելի արագ է, քան աստղի պտտման արագությունը։ Բռնկման պայծառությունն ավելի քան տասն անգամ գերազանցել է ցամաքային դիտարկումների պատմության մեջ գրանցված ամենաուժեղ բռնկման արագությունը։

Դիտարկումների ժամանակ ճապոնացի գիտնականներն օգտագործել են թե՛ իրենց 3,8 մետրանոց Seimei Telescope աստղադիտակը, թե՛ էկզոմոլորակներ փնտրող Transiting Exoplanet Survey Satellite (TESS) տիեզերական աստղադիտարանը:

Աստղագետները լիովին չեն հասկանում նման երևույթների ֆիզիկան, ուստի բոլոր նման իրադարձությունները մանրակրկիտ վերլուծվում են, քանի որ դրանք հասկանալը կօգնի գնահատել այլ աշխարհներում կյանքի հավանականությունը և, որ ավելի կարևոր է, թույլ կտա ավելի լավ կանխատեսել Արեգակի վրա այս նույն իրադարձությունները:

Նման բռնկումներ պարբերար տեղի են ունենում նաև Արեգակի վրա։ Այդպիսի մի բռնկում տեղի է ունեցել այս տարվա մարտի 11-ին, ինչը հանգեցրել է G2 դասի (չափավոր) գեոմագնիսական փոթորկի։

Վերջերս արգենտինացի մի աստղալուսանկարիչ հազվադեպ լուսանկար էր արել, որում ֆիքսել էր Արեգակի մակերևույթից մոտ 100,000 կմ բարձրություն ունեցող պլազմային արտանետում։ Այն կոչվում է նաև «պլազմային ջրվեժ», որի ժամանակ մեծ ծավալի պլազման մագնիսական ուժեղ դաշտերի պատճառով դուրս է արտանետվում։

news.am