Բաղադրիչներ
- Սպագետի – 160 գ
- Դդում – 300 գ
- Լոլիկ – 500 գ
- Կոճապղպեղի արմատ – 2 սմ
- Սխտոր – 1 պճեղ
- Մաղադանոս
- Ձիթապտղի յուղ
- Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Դդումը մաքրել և մանր կտրատել:
- Սխտորը մանր կտրատել և տապակել ձիթայուղով: Ավելացնել դդումը և տապակել:
- Լոլիկների կեղևը մաքրել, կտրատել և ավելացնել դդմին:
- Բանջարեղենը շոգեխաշել՝ անընդհատ խառնելով: Թանձրանալուց հետո ավելացնել քերած կոճապղպեղը, մաղադանոսը, աղը և պղպեղը:
- Պաստան եփել, խառնել սոուսի հետ, մատուցելիս շաղ տալ քերած պարմեզան պանիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը